Պուտինն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Putin-raisi

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները գնահատել են ռուս-իրանական հարաբերությունների զարգացման ներկա մակարդակն ու դինամիկան։

Պուտինն ու Ռաիսին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի ոլորտում, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել շփումները։

--00—ՅՄ