Արցախի նախագահը ԱԽ նիստ է հրավիրել․ քննարկվել է այսօր առևանգված քաղաքացիների վերադարձի հարցը

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

դ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին  Անվտանգության  խորհրդի նիստ է հրավիրել:

Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է  Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին:



Քննարկվել է Արցախում ստեղծված  իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների  անելիքները՝  օր-օրի խորացող հումանիտար  աղետին դիմակայելու,  անվտանգային խնդիրները լուծելու  նպատակով:

--00—ՍՊ