«Թքելը մարդու վրա վերադարձ է դեպի նողկալի անցյալ». Գասպարին պառկած ակցիա է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

դ

Կառավարության դիմաց ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկած ակցիա է իրականացնում: Նրա ձեռքին պաստառ է՝ «Թքելը մարդու վրա վերադարձ է դեպի նողկալի անցյալ» գրառմամբ:

Նշենք, որ ամիսներ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպ էր տեղի ունեցել, երիտասարդի խոսքով Ալեն Սիմոնյանը թքել էր իր երեսին, երբ վերջինս նրան դավաճան էր անվանել:

Ալեն Սիմոնյանը չէր հերքել տեղեկությունը: Վարդգես Գասպարին այդ դեպքից հետո ակցիաներ է իրականացնում Կառավարության դիմաց:

 

--00—ԱՊ