Երևանում 17-ամյա դեռահասը փորձել է ցած նետվել բնակարանի պատուհանից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

l-UqbAOquBQJ

Օգոստոսի 31-ին, ժամը 23։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով բնակարանի պատուհանից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կանխել են Ա․ Թ․-ի (ծնված 2006 թ․) ինքնասպանության փորձը։

--00—ՅՄ