Ինքնասպանության փո՞րձ է, թե՞ դժբախտ պատահար. Երևանում 20-ամյա աղջիկը 11-րդ հարկից ընկել 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

456

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի աղջկա, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բակից է տեղափոխվել հիվանդանոց։

Մինչ համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ նա 20 տարեկան է և իրենց շենքի 11-րդ հարկից ցած է ընկել։

Աղբյուրը նաև հայտնում է, որ այս պահին նշված վայրում աշխատում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ պարզելու համար տեղի ունեցածը ինքնասպանության փո՞րձ է, թե՞ դժբախտ պատահար։ 

--00—ԼՄ