Արցախում 1 հացի համապատասխան կշիռը չպահպանելու համար կասեցվել է արտադրամասի ալյուրի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Screenshot_3

ԱՀ ԳԳԱ հիմնադրամը հորդորում է հաց թխող բոլոր ընկերություններին ցուցաբերել բարձր պատասխանատվություն՝ այն է պահպանել մեկ հացի համար նախատեսված կշիռը, որը պետք է կազմի 400 գրամ, ինչպես նաև ԳԳԱ հիմնադրամ ներկայացնել օրվա ընթացքում հավաքված հացի կտրոնները, որպեսզի այդ կտրոնների քանակը հաշվի առնելով հնարավոր լինի կազմակերպել հաջորդ օրվա ալյուրի մատակարարումը տվյալ ընկերությանը։

Սեպտեմբերի 5-ին վերոնշյալ  նորմերը չպահպանելու համար արդեն իսկ կասեցվել է Հեքիմյան 6ա հասցեում գործող Գրանտ Բրեադ ՍՊԸ հացի արտադրության համար նախատեսված ալյուրի մատակարարումը։

Դիտարկումները շարունակվում են։

--00—ՅՄ