Վաղը պարզ կլինի ազատ կարձակվեն, թե կալանք կիրականացնեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

միկ

Վաղը կլրանա ձերբակալման 72 ժամը այս պահին գտնվում են ձերբակալվածների պահպանման վայրում: Այս մասին 24News.am-ի հետ զրույցում ասաց Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի փաստաբան Լիաննա Գրիգորյանը։

Փաստաբանը նշեց, որ մեծածավալ քննչական գործողություններ են իրականացվել․ «Գործողությունները ավարտվել է ուշ գիշեր, տեսակցել եմ իրենց՝ լավ են»,- ասաց փաստաբանը:

Գրիգորյանը ասաց, որ վաղը պարզ կլինի ազատ կարձակվեն, թե կալանք կիրականացնեն:

«Իրենք որևէ առնչություն չունեն ապօրինի զենքի հետ դա թյուրիմացություն է իրենց հետ կապված», եզրափակեց փաստաբանը:

Հիշեցնենք՝ Բլոգեր Միկա Բադալյանը քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 72 ժամով՝ «հրազենի ապօրինի շրջանառության» հոդվածով, բացի Բադալյանից Գորիսում բերման է ենթարկվել նաև Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանը։

--00—ԼՀ