Պատմության մեջ առաջին անգամ ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվեց ՌԴ ԱԳՆ․ Արցախ ուրացողը ՌԴ-ին էլ կուրանա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

դդ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երբ 2018-ին Արմեն Աշոտյանն ու ես մեղադրում էինք Փաշինյանին հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին վտանգ հասցնելու մեջ, նույն Փաշինյանը 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հավաստիացնում էր, որ իր կառավարման ժամանակ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություներն ամրանալու են ու աննախադեպ զարգացում են թեւակոխելու։ 

Բայց այսօր, պատմության մեջ առաջին անգամ, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ուղղվել։
Նիկոլի խոստումները գրոշ չարժեն։

Իսկ ռուսներն ասում էին՝ он-не предатель։

Արցախ դավաճանողը դաշնակից ՌԴ-ին օրը 10 անգամ էլ կուրանա։

Երեւի ռուսներին հասնում է, քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլը մնաց իշխանության բացառապես ՌԴ աջակցության արդյունքում։
Այնքան էր կորած Նիկոլը, որ կարկառուն նիկոլականները հրապարակային ասում էին, որ Պուտինն ասել՝ Փաշինյանը դավաճան չէ։

Օձը տաքացնողին է կծում, պարոնայք։

--00—ՍՊ