Թուրքիայի մարզադաշտում սուլոցների ներքո հնչել է Հայաստանի ազգային օրհներգը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

dd

Հայաստանի ազգային օրհներգը հնչել է Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի մարզադաշտում, որտեղ այս րոպեներին ընթանում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումը:

Թուրքիայի երկրպագուները սուլել և աղմկել են Հայաստանի օրհներգի ժամանակ, գրում է ТАСС-ը։ 

Ականատեսների խոսքով՝ մարզադաշտում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ ավելորդ միջադեպերից խուսափելու համար։

Նշենք՝ Թուրքիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի։ 

Հայաստանի հավաքականից աչքի ընկան Վահան Բիչախչյանն ու Էդուարդ Սպերցյանը։

--00—ՍՊ