Հարավային Օսիայի նախագահը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

հօ

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում ձեր հայրենասիրությունը ու ժողովրդի վստահությունը կոչված են արդյունք տալու։ Ձեզ և բոլոր արցախցիներին մաղթում եմ խաղաղ երկինք»,- նշել է նա։

--00—ԼՀ