Ընտրվելուց հետո նույն ձև լինելու ենք ձեր բակերում, միասին ենք լուծելու խնդիրները․ Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

դ



Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի երևանցիներ,

Արդեն երկրորդ անգամ եղանք Երևանի բոլոր վարչական շրջաններում, թաղամասերում։

Շնորհակալ եմ այն վստահության համար, որին արժանանում ենք ես և իմ թիմը։

Մենք պատասխանատու ենք մեր խոստումների, ծրագրերի համար։

Ես՝ որպես Երևանի քաղաքապետ և իմ թիմը՝ որպես կառավարող թիմի անդամներ, ընտրվելուց հետո նույն ձև լինելու ենք ձեր բակերում՝ միասին լուծելու տասնամյակներով կուտակված խնդիրները և շատ արագ անցնելու Երևանը երազանքի մայրաքաղաք դարձնելուն։

Չէ որ, մենք գիտենք ինչպես»։



Ավելին՝ տեսանյութում։ 

--00—ՍՊ