ԿԸՀ-ն հրապարակեց բոլոր տեղամասերից ստացված արդյունքները ժամը 10։00-ի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10։00-ի դրությամբ ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։

«Հանրային ձայն» կուսակցություն - 9,68%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 32․57%
«Արդար Հայաստան» կուսակցություն - 1.12%
«Հաղթանակ» կուսակցություն - 1.71%
«Ուժը հայրենյաց» կուսակցություն - 0.74%
«Հայաստանի եվրոպական կուսակցություն - 1.11%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 18․89%
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - 0.34%
«Հանրապետություն» կուսակցություն - 11.32%
«Միացյալ Հայաստան» կուսակցություն - 0.55%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 1.8%
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն - 1.01%
«Ապրելու երկիր» կուսակցություն - 3.64%
«Մայր Հայաստան» դաշինք - 15.43%

Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 հազար 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 հազար 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոսը։

--00—ՅՄ