«Մայր Հայաստանը» կաջակցի Հայկ Մարությանին դառնալ քաղաքապետ, եթե նա ցանկանում է իշխանափոխություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է Երևանի ավագանու իր անդամների քվեն տա «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համար Հայկ Մարությանին, որպեսզի նա դառնա քաղաքապետ, եթե վերջինս ու իր ուժը հայտարարեն, որ պատրաստ են գնալ երկրում ամբողջական իշխանափոխության։

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ հայտարարելով, որ չունի հավակնություն դառնալ քաղաքապետ։ «Մինչև տարվա վերջ Հայաստանում ու Արցախում սպասվում են դրամատիկ իրադարձություններ։ Երևանը պետք է օգտագործել որպես գործիք, որպեսզի ընդամենը Հայաստանը մնա», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ