Հավերժ փա՜ռք և խոնարհում․ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

photo_2023-09-21_12-42-05

Այսօր Հայաստանի անկախ հանրապետությունը նշում է իր 32-ամյակը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանը հանրաքվեով դուրս եկավ Խորհրդային միության կազմից ու դարձավ անկախ պետություն:

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին։

«Հավերժ փա՜ռք և խոնարհում:

Պայքա՜ր ի հարգանս հերոսների գործի և հիշատակի»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ