Իրենց բանտով կամ ճնշումներով ահաբեկել չի ստացվելու. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

դա

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում այսօր հանդիպել է լրագրող Դավիթ Սարգսյանին և դասախոս Ցոլակ Ակոպյանին:

«Երկուսն էլ դասավանդում են բուհում, գիտությունների թեկնածու են, դոցենտ, բայց, ինչպես հայտնի է` իշխանությունը հատկապես թշնամաբար է տրամադրված նման դեմքերի նկատմամբ:

Հերթական «կարված» գործերն են, ապօրինի ձերբակալությունները:

Երկուսն էլ խնդրեցին փոխանցել, որ իրենց բանտով կամ ճնշումներով ահաբեկել չի ստացվելու և ակտիվորեն շարունակելու են իրենց պայքարը»,- Facebook-ում գրել է պատգամավորը։

--00—ԼՀ