Արցախցիները իրենց կամքով են հեռանում․ Հիքմեթ Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

հաջ

Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը։ Այս մասին Deutsche Welle-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղից հեռանալը հայ բնակիչների անձնական և անհատական ​​որոշումն է։

Ալիևի օգնականը կրկին լկտիաբար ստել է, թե «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված հակաահաբեկչական միջոցառումներն ուղղված չեն խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին»։

--00—ԼՀ