Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

մա

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 16.00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավան բնակավայրի «Չրախլու» կոչվող տարածքում տրակտորը մոտ 100 մետր գլորվել ու հայտնվել է ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել է նաև Վայքի բուժմիավորում կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ ձորից մեծ դժվարությամբ պատգարակով դուրս են բերել վարորդ Իշխան Գրիգորյանին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետն ու Ոստիկանության Վայքի բաժնի պետը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ