ԱՄՆ-ն կհայտարարի Հարավային Կովկասում ԼՂ-ի աղետի ֆոնին աղետների արձագանքման խմբի տեղակայման մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

79

ԱՄՆ-ն հինգշաբթի օրը կհայտարարի Հարավային Կովկասի տարածաշրջանում ԼՂ-ում ճգնաժամի ֆոնին աղետների արձագանքման խմբի տեղակայման մասին։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությունը։

«Միացյալ Նահանգները հինգշաբթի կհայտարարեն, որ Հարավային Կովկասի տարածաշրջան է տեղակայել աղետների արձագանքման թիմ՝ ամերիկյան մարդասիրական օգնությունը համակարգելու համար»,- հայտնում է գործակալությունը։

Հաղորդվում է նաև, որ  խմբի խնդիրն է լինելու գնահատել իրավիճակը, բացահայտել առաջնահերթ կարիքները և աշխատել գործընկերների հետ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

 

--00—ԱՊ