ՀՀ դատական իշխանությունը պատրաստ է աշխատանքի ընդունել Արցախից բռնի տեղահանված դատական ծառայողներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

արց

ՀՀ Դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ դատական իշխանությունը պատրաստ է աշխատանքի ընդունել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված դատական ծառայողներին՝ ՀՀ-ում գործող դատարաններում առկա թափուր հաստիքներում:

«Բոլոր հետաքրքրված անձանց, որոնք ցանկանում են իրենց փորձը, գիտելիքները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության դատական համակարգին, կարող են իրենց ինքնակենսագրությունը ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Առաջին իսկ հնարավորության դեպքում Դատական դեպարտամենտը նրանց կներգրավի աշխատանքի»,- նշել են Դատական դեպարտամենտից։

--00—ԼՀ