ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հովանավորել է ՀՀ լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

2

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ մասնակցելով Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում ս.թ. սեպտեմբերին  կայացած ավանդական միջազգային մրցաշարին, գրանցել է հաջողություններ և կրկին դարձել է հաղթող:

1

19-րդ անգամ անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել են 9 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանին, Լիտվայից, Հունգարիայից, Լատվիայից, Բելառուսից, Լեհաստանից եւ Ուկրաինայից:

Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է:

քք

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ խրախուսում է առողջ ապրելակերպն ու մրցակցությունը: Շնորհավորում ենք հայկական թիմին և մաղթում առաջիկայում ևս հիշարժան գոլեր և հաղթանակներ: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

 

--00—ԱՊ