Կադրային նշանակումներ են տեղի ունեցել ՊԾ Երևանի գնդում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,24News

հ

Հոկտեմբերի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանապետի հրամանով Լևոն Մանուկյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից, և Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառյության Երևանի գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ: 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արսեն Ստեփանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնից, և Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար: 

Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-րդ վաշտի հրամանատար է նշանակվել նույն վաշտի ավագ պարեկ Վահագն Խառատյանը, իսկ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Վլադիմիր Դերձյանը նշանակվել է ՊԾ Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի հրամանատար:

--00--ԼՀ