Կադրային նշանակումներ՝ ՀՀ Քննչական կոմիտեում․ նոր ստորաբաժանում է ձևավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

1569833212,0621

Ելնելով 2022թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, հարկային և մաքսային օրենսդրություններում կատարված փոփոխություններից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված միջոցառումների ծրագրերից՝ մեկնարկել է տնտեսական բնույթի և մաքսանենգության որոշ հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ՀՀ քննչական կոմիտեին փոխանցելու գործընթացը։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքներ, որոնցից 50-ը՝ ինքնավար (քննիչների), իսկ 5-ը՝ կառուցվածքային ստորաբաժանմանն օժանդակող քաղաքացիական ծառայողների, փոխանցվել են ՀՀ ՔԿ-ին։ Այդ պաշտոններն զբաղեցնողները շարունակում են պաշտոնավարել արդեն ՀՀ քննչական կոմիտեի կազմում։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2023թ. հունվարի 3-ի համապատասխան հրամանով ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքում և հաստիքացուցակում ավելացել է նոր՝ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Վերջինս իր հերթին բաղկացած է 5՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ վարչություններից։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2023թ. հունվարի 4-ի համապատասխան հրամաններով՝

· ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվել է Տիգրան Արամայիսի Հարությունյանը,

· ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել Հայկ Հրաչիկի Կատվալյանը,

· ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պաշտոնում նշանակվել է Ռաֆայել Ռուբենի Ղամբարյանը,

· ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արթուր Արշակի Գևորգյանը,

· ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Վազգեն Աշոտի Շահնազարյանը,

· ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Վահան Գրիգորի Ամիրխանյանը,

· ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արտյոմ Միքայելի Խաչատրյանը։

Նույն  հրամաններով վերջիններիս հարկային ծառայության դասային աստիճանները համապատասխանեցվել են Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններին համապատասխանող դասային աստիճաններին:

Նույն ընթացակարգով նշանակումներ են կատարվել նաև նորաստեղծ վարչության ինքնավար (քննիչների) մյուս պաշտոններում։

--00—ՅՄ