Հայկ Մարությանը որոշումը չի փոխել, «Ազգային առաջընթաց»-ը չի մասնակցի Երևանի ավագանու առաջին նիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

15

Հայկ Մարությանը որոշումը չի փոխել, չի մասնակցելու Երևանի ավագանու առաջին նիստին։ Այս մասին 24News-ին հայտնեց «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբատյանը։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշումը չի փոխել, վաղը՝ հոկտեմբերի 10-ին, կայանալիք Երևանի ավագանու առաջին նիստին չենք մասնակցի։», - նշեց Կուբատյանը։

 

--00—ԱՊ