ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը համագործակցության հուշագիր կնքեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News

 

Այսօր տեղի ունեցած Երևանի ավագանու նիստից հետո, Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը և  «Հանրապետություն» կուսակցությունան ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը համագործակցության հուշագիր կնքեցին։

««Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, հաշվի առնելով մայրաքաղաքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, որոշել են կնքել հուշագիր»,- նշեց Ավինյանը։

Ավինյանը շեշտեց, որ հուշագրի կնքումը ի նպաստ, մայրաքաղաքի և բնակիչների  բարօրության է։

«Մենք Երևան քաղաքի  կառավարումն իրականացնելու ենք միասին՝ պատասխանատվությունը կիսելով»,ընդգծեց նորընտիր քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ