Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել են մեկը մյուսի տարածքի վրա հարձակումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,24News 

արձ

 Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ չնայած Ավդեևկայի շրջանում ռուսական ուժերի կողմից հարձակումները զգալիորեն նվազել են, սակայն արևելյան ճակատի երկու հատվածներում՝ Կուպյանսկի և Մարյինկայի շրջաններում, մարտերի ինտենսիվությունը նույնն է։

Գերատեսչությունը նշել է, որ ռուսական ուժերի բոլոր հարձակումները հետ են մղվել։

Ուկրաինայի իշխանությունները նաև հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը հրթիռակոծել են Զապորոժիե քաղաքը։ Հրթիռն ընկել է բազմաբնակարան շենքի վրա։ Միջադեպի հետևանքով 2 մարդ է զոհվել, 4 մարդ՝ վիրավորվել։ 3 մարդ անհետ կորած է։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի տարբեր հատվածներում ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին։

«Այս գիշեր կասեցվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու՝ Կիևի վարչակարգի  փորձը: Հակաօդային պաշտպանության համակարգի հերթապահ միջոցներով Բելգորոդի, Կուրսկի մարզերի տարածքների և Սև ծովի ջրատարածքի երկնքում կալանվել և ոչնչացվել է ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք», - հայտնել են գերատեսչությունում:

--00--ԼՀ