Հայ դատը կոչ է արել Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

հդ.

 Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյքոբ Լյուին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի X-ի միկրոբլոգը։

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խնդրում է Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին Իսրայելի քաղաքականությունը համապատասխանեցնել ԱՄՆ հիմնական առաջնահերթություններին (ցեղասպանության կանխարգելում, տարածաշրջանային խաղաղություն, կրոնական խմբերի հարգանք) և դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կանխել ատելության հիմքով հանցագործությունները»,- գրել է ANCA-ն։

--00—ԼՀ