Բաքվում հանդիպել են Ալիևն ու Թուրքիայի պաշտպանության նախարարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

photo_2023-10-24_15-55-56

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից։

Նշենք, որ Գյուլերը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել երեկ՝ հոկտեմբերի 23-ին։

Նշվում է, որ նախարարը Բաքու է ժամանել՝ հետևելու «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժությունները և երկկողմ հանդիպումներ ունենալու։

--00—ՅՄ