Պատերազմի պիկին իշխող ուժի ղեկավարի չմիջամտելը կանաչ լույս էր թշնամու համար. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Պատերազմի պիկին իշխող ուժի ղեկավարի չմիջամտելը կանաչ լույս էր թշնամու համար։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Պատերազմական գործողությունների պիկին իշխող ուժի ղեկավարի հայտարարությունը՝ որևէ ձևով չմիջամտելու ադրբեջանական ագրեսիային, ըստ էության, կանաչ լույս վառեց Բաքվի համար՝ վերջինիս զինանոցի ողջ պոտենցիալը կենտրոնացնելու Արցախի ուղղությամբ», - մասնավորապես նշեց Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանը նշեց նաև, որ պատերազմը չի ավարտվել, քանի որ Ադրբեջանի քաղաքական և տարածքային հավակնությունները Արցախով չեն սահմանափակվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ