Ռուսական հեռուստաալիքները խախտումներ են թույլ տվել Հայաստանում. ԲՏԱ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարեց, որ վերջին շրջանում ռուսական հեռուստաալիքները խախտումներ են թույլ տվել Հայաստանում։

Նա նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե ինչ որոշում կա, ինչ քայլեր են արվելու այս ուղղությամբ, բայց ընգծեց, որ քննարկումները ընթացքի մեջ են՝ հիշեցնելով հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ-ի կողմից ՌԴ դեսպանին բողոքի նոտա հղելու փաստը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ «2023թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ