ՌՊԼ․ Կրասնոդարն ընթացիկ առաջնության առաջին պարտությունը կրեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

spers-735x375

ՌՊԼ 13-րդ տուրում «Կրասնոդարը» Մոսկվայում նվազագույն հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին։ Տանտերերը հաղթական գոլը խփեցին առաջին խաղակեսում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հյուրերի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Այս խաղից հետո «Կրասնոդարը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 28 միավորով։ ԲԿՄԱ-ն 5-րդն է 21 միավորով։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ