Սպերցյանը ՌՊԼ-ի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

svvs

Այսօր Մոսկվայում տեղի ունեցավ ՌՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների, մարզիչների (տարբեր անվանակարգերում) մրցանակաբաշխությունը, գրում է armsport-ը։

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության արդյունքներով հաղթել է մրցաշրջանի «լավագույն կիսապաշտպան» անվանակարգում։

Հայ ֆուտբոլիստը նաև ընդգրկվել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում․

Դարպասապահ՝ Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ Մոսկվա);

Պաշտպաններ՝ Մաքսիմ Օսիպենկո (Ռոստով), Գեորգի Ջիկիա (Սպարտակ), Մոյզես (ԲԿՄԱ), Դուգլաս Սանտոս (Զենիթ);

Կիսապաշտպաններ՝ Վենդել (Զենիթ), Ռուսլան Լիտվինով (Սպարտակ), Էդուարդ Սպերցյան (Կրասնոդար);

Հարձակվողներ՝ Մալկոմ (Զենիթ), Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ), Քուինսի Պրոմես (Սպարտակ):

ՌՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մալկոմը։

--00—ՍՊ