Նեթանյահուն բացառել է հրադադարը․ Գազայում Իսրայելի գործողության 3-րդ փուլն է մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1123172

Իսրայելն ինտենսիվորեն շարունակում է ցամաքային գործողությունը Գազայի հատվածում, իսկ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի համաձայնի հրադադարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն նաև հայտնել է Գազայում ռազմական գործողության 3-րդ փուլի մեկնարկի մասին։

«Հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումներից հետո Իսրայելը չի համաձայնի ռազմական գործողությունների դադարեցման։ Իսրայելին հասցեագրված հրադադարի կոչերը ՀԱՄԱՍ-ին, ահաբեկչությանը և բարբարոսությանը հանձնվելու կոչեր են։ Դա տեղի չի ունենա», - Նեթանյահուի հայտարարությունն է հրապարակել նրա մամուլի ծառայությունը։

Նեթանյահուն նաև մեջբերում է արել Աստվածաշնչից՝ նշելով, որ կա խաղաղության ժամանակ և պատերազմի ժամանակ։

«Հիմա ժամանակն է պատերազմի՝ հանուն մեր ընդհանուր ապագայի», - ասել է Իսրայելի վարչապետը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ