Սյունիքով միջանցքը թուրքերի երազանքն է՝ Աթաթուրքից մինչև Էրդողան, մեկ շաբաթում այն չի փոխվելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Սյունիքի տարածքով միջանցքով Ադրբեջանն ու Թուրքիան կապելը թուրք-ադրբեջանական հարյուրամյա երազանքն է, որը հիմք է դրվել դեռևս Քեմալ Աթաթուրքի ժամանակներից և շարունակում է մինչև հիմա՝ Էրդողանի օրոք։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Եթե Հայաստանի իշխանությունները մտածում են, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ շաբաթ չեն խոսել միջանցքի մասին, ապա հրաժարվել են իրենց հարյուրամյա ծրագրից, ապա սխալվում են», - հավելել. է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ