Իսրայելում ահաբեկիչներին մահապատժի ենթարկելու մասին օրինագիծ կքննարկեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Screenshot_3

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կքննարկի օրինագիծ, որը թույլ կտա մահապատժի ենթարկել ահաբեկիչներին, գրում է Haaretz թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրին։

Ահաբեկչության համար մահապատիժ սահմանելու նախաձեռնությունը պատկանում է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրին։

Քննարկման ընթացքում խորհուրդը կքննարկի դրա հնարավոր հետևանքները միջազգային ասպարեզում։ Մարտ ամսին օրինագիծը նախնական հավանության է արժանացել Քնեսեթի կողմից, նշում է հրատարակությունը։

--00—ՅՄ