Մղձավանջը կարող է ավարտվել միայն մի դեպքում՝ Արցախը պետք է վերաազատագրվի, իսկ Հայաստանը՝ վերածնվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

իրան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության ամեն մի անկյունում փորձում ես գտնել Արցախի բնությանը նման պատկերներ, մի պահ վերացարկվել և պատկերացնել, թե Արցախում ես։

Հետո՝ հատկապես գիշերները, երբ մենակ ես մնում մտքերիդ հետ, սկսվում է տառապանքը. Հայաստանի կորուսյալ այդ հատվածի սրտամաշ կարոտը, պարտության սոսկալի ամոթն ու արդար վրեժի անհագ ցանկությունը տակնուվրա են անում հոգիդ, քայքայում բանականությունդ։

 Եվ այդ ամենից հետո գալիս է միակ հանգստացնող և փրկարար միտքը. այս մղձավանջը կարող է ավարտվել միայն մի դեպքում՝ Արցախը պետք է վերաազատագրվի, իսկ Հայաստանը վերածնվի»։

--00—ԼՀ