Թալինի, Սևանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

դդ

Թալինի, Սևանի և Մեղրիի տարածաշրջաններում, նոյեմբերի 27-ի ժամը 19:40-ի դրությամբ,  ձյուն է տեղում, իսկ Սպիտակի, Վայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդմամբ՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ըստ աղբյուրի՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

--00—ՍՊ