Մերձավոր Արևելքում հայ ինքնության պահպանման խնդիր կա. Հայաստանում Սիրիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

45109393_312_0_1378_1066_1400x0_80_0_0_d7b5afe8c6bf0af18cf1838a9124d13c.thumb_

Մերձավոր Արևելքի հայկական համայնքները կանգնած են 4 գլխավոր մարտահրավերների առջև։ Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիան, այս մասին «Մերձավոր Արևելքի երկրների հայկական համայնքները. ժամանակակից միտումներ և փոխակերպումներ» թեմայով գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը։

Դիվանագետը շեշտեց, որ այդ մարտահրավերներից են հայ համայնքի նոսրանալու վտանգը, արևմտահայերենի պահպանման խնդիրը, եկամուտների աղբյուրների կրճատման սպառնալիքը, ինչպես նաև հայի ինքնության պահպանման հարցը։

Անդրադառնալով Սիրիայի կառավարության կատարած աշխատանքներին` ուղղված հայ համայնքին, Արիսյանն ընդգծեց, որ աջակցությունը տարիներ շարունակ շատ ակտիվ է եղել։

«Սրա վառ ապացույցը երկրում հայկական վարժարանները, դպրոցները, ճեմարաններն են, ինչպես նաև հայոց լեզվի և հայերենով կրոնի դասավանդումը։ Երկրի տարածքում շատ կան նաև հայկական կազմակերպություններ։ Սիրիայի կողմից տրամադրվող աջակցությունը մշտական բնույթ է կրում և ցուցաբերվում է նաև Սիրիայում պատերազմից հետո»,- ընդգծեց դեսպանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

--00—ՅՄ