ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Զինադարից հետո առաջին անգամ հարձակման է ենթարկվել Թել Ավիվը։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել քաղաքի ուղղությամբ։
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տուժել է 22-ամյա տղամարդ։ Իսրայելի մայրաքաղաքում օդային տագնապ է:
Իսրայելական 12-րդ ալիքը հայտնում է, որ ընկած հրթիռը կարող է նաև պատկանել Իսրայելի ՀՕՊ-ին: Զինամթերքը պարզապես դուրս է եկել հետագծից և ընկել քաղաքում։
--00—ՅՄ