Թուրքիայի ներքին գործերի նախարարը զգուշացում է արել Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

լլ.

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան անդրադարձել  է Իսրայելի կողմից հայտարարված օպերացիային՝ ուղղված Թուրքիայում  գտնվող ՀԱՄԱՍ խմբավորման անդամների դեմ։ Նախարարը նշել է, որ այդ հարցը քննարկվել է և Թուրքիայի հետախուզության ստորաբաժանումները հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ։ Օպերացիայի նման փորձն անընդունելի է և ծանր գին կարժենա։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նախարարը նաև նշել է հետևյալը. «Պաշտպանության նախարարության հետ աշխատանքներ են տարվում ահաբեկիչների կողմից կիրառվող շարժիչային պարապլանների դեմ։ Սահմանային հատվածներում շարժիչային պարապլանների դեմ ձեռնարկվում են նախազգուշական միջոցներ»։

Ըստ Յերլիքայայի՝ ահաբեկչական կազմակերպությունների կողմից հետաքրքրություն կա օդային միջոցների կիրառման նկատմամբ։

«Դա տեսնում ենք աշխարհում։ Մենք թարմացնում ենք մեր պաշտպանական առաջնահերթությունները նաև դրա դեմ»,-հայտարարել է Յերլիքայան։

--00—ԼՀ