Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

6572ebfaa41e86572ebfaa41e917020303306572ebfaa41e66572ebfaa41e7

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, Թուրքիայի ղեկավարը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Ֆրանսիան այս քայլերով ոչ մի լավ բան չի անում Հայաստանի համար, այլ միայն վնասում է նրան։

«Նախկինում Ֆրանսիան մեծապես աջակցում էր Հայաստանին։ Ի՞նչ արդյունք են նրանք ստացել․ ոչ մի։ Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է, գործն արեց, արդյունք չստացավ, իսկ հիմա սադրում է Հայաստանին։ Ի՞նչ օգուտ կա Հայաստանին զրահամեքենաներ ուղարկելու մեջ, դրանից ոչ մի օգուտ չեք ստանա»,-ասել է Էրդողանը։

--00—ՅՄ