«Մի խփի', ի՞նչ եք անում». ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին «Զանգ»-ի ակտիվիստներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ոստիկանությունը Մաշտոցի պուրակից բերման ենթարկեց «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցների, որոնք վրանը տեղադրել էին Մաշտոցի պուրակում ու շրջապատած պաշտպանում էին այն։

Ոստիկանության աշխատակիցները պնդում էին, որ վրանի տեղադրումը վարչական իրավախախտում է, և պետք է գետնից բարձրացվի, բայց ակցիայի մասնակիցները չկատարեցին ոստիկանների հորդորը, ինչից հետո բերման ենթարկվեցին, առգրավվեց նաև վրանը։

--00—ԼՀ