Կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

երթ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:

--00--ԼՀ