Գիշերը կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

կա

Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված հունվարի 22-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 23-ի ժամը 06:00-ն կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածի երթևեկությունը: 

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով բնակիչների ներողամտությունը:

 --00—ԼՀ