Նոյեմբերի 4-ին մի քանի ժամով կդադարեցվի Հերացի-Աբովյան պուրակի հարակից թունելի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

երթ.

 Նոյեմբերի 4-ին մի քանի ժամով կդադարեցվի Հերացի-Աբովյան պուրակի հարակից թունելի երթևեկությունը:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Նոյեմբերի 04-ին՝ ժամը 09։00-14։00-ն, ստորգետնյա մալուխների անցկացման աշխատանքներով պայմանավորված, Մ․ Հերացու փողոցից դեպի Խ․ Աբովյան պուրակ տանող ճանապարհահատվածում գտնվող թունելում  կդադարեցվի երթևեկությունը: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- գրված է հայտարարության մեջ:

--00—ԼՀ