Վարչապետը ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի քարտուղարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկը»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

խա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչեանին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը ողջունել է տիկին Մոլչեանի այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության և Եվրոպական տնտեսական հանձնաժողովի համագործակցությունը:

Զրուցակցներն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև ոլորտային համագործակցության հեռանկարային ուղղությունների զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

--00--ԼՀ