Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի թագավորին և վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

29403

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային և թագաժառանգ, վարչապետ Սալման Բին Համադ Ալ Խալիֆային՝ այդ երկրի Ազգային տոնի առթիվ:

Բահրեյնի թագավորին ուղղված ուղերձում նշված է.

«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները Բահրեյնի Ազգային տոնի կապակցությամբ։ Այս ուրախ առիթով մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել հայ-բահրեյնյան հարաբերությունների խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր երկրների»:

Բահրեյնի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքները Բահրեյնի Ազգային տոնի կապակցությամբ։ Այս ուրախ առիթով մաղթում եմ Ձեզ երջանկություն և հաջողություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայուն զարգացում։

Հավատացած եմ, որ միասնական ջանքերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-բահրեյնյան բարեկամական հարաբերություններին»:

--00—ՅՄ