Ոստիկանը դրական ցուցանիշի համար ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և փոխանցել բաժանմունքի պետին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

photo_2023-12-25_11-38-51

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզել են, որ ոստիկանության ծառայողը դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, իր մտերիմի միջոցով, գումարի դիմաց, մեկ այլ քաղաքացուց ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և փոխանցել բաժանմունքի պետին:

Այնուհետև բաժին է ներկայացել մի քաղաքացի, որի անունով ձևակերպվել է տվյալ հրազենի կամավոր հանձնում:

Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

--00—ՅՄ