Հայր Միքայելը առողջական խնդիրներով պայմանավորված՝ ներկայիս չի կարող Սուրբ Պատարագ մատուցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

412399609_343854984936690_1445519001611095261_n

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Նկատի ունենալով Հոգեշնորհ Տ․ Միքայել վարդապետ Գևորգյանի ծառայության շուրջ շահարկումները՝ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հայր Սուրբն առողջական խնդիրներով պայմանավորված՝ ներկայիս չի կարող Սուրբ Պատարագ մատուցել։

Հայր Միքայելը, որպես հոգևոր սպասավոր, շարունակում է իր ծառայությունը բերել Տաթևի վանքում։

Հորդորում ենք հավատացյալներին աղոթել Հայր Սուրբի առողջության համար»։

--00—ՅՄ