Էրդողանը առողջական խնդիրների ֆոնին առցանց է մասնակցում նախապես ծրագրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

photo_2023-04-28_17-03-30

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրից առցանց տարբերակով է մասնակցելու ապրիլի 28-ին, ժամը 16:30-ն կայանալիք Ադանայի հուլիսի 15-ի նահատակների կամրջի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ ապրիլի 25-ից հետո Էրդողանի առցանց մասնակցությունն արարողություններին առաջին անգամ չէ: Նախապես ապրիլի 27-ին ծրագրված «Աքքույու» ատոմակայանի միջուկային վառելիքի բեռնման արարաղությունը Թուրքիայի նախագահը ևս մասնակցել է առցանց տարբերակով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ