Ինտերը վերջին պահին հաղթանակ կորզեց Վերոնայից, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

մխ

Ա Սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» ընդունել էր «Վերոնային» և 2-1 ավարտեց խաղը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հանդիպման 13-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո տանտերերին առաջ մղեց Լաուտարո Մարտինեսը:

Սակայն 74-րդ րոպեին Թոմաս Անրին հավասարեցրեց այն: Հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին Ֆրատեսին հաղթանակ պարգևեց միլանցիներին:

Մխիթրյանը խաղաց 83 րոպե:

Այս խաղից հետո «Ինտերը» 48 միավորով 1-ին տեղում է, իսկ «Վերոնան» 14 միավորով՝ 18-րդ:

--00--ԼՀ